FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  319

Մաքսային հսկողության գոտիները.
1. Մաքսային հսկողության գոտիներն են Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերը, ժամանակավոր պահպանման պահեստների, մաքսային պահեստների, ազատ պահեստների տարածքները, անմաքս առևտրի խանութների տարածքները և սույն Օրենսգրքով սահմանված և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող այլ վայրեր: Այլ վայրերում մաքսային հսկողության գոտիներ ստեղծվում են ապրանքների ժամանակավոր պահպանման, ապրանքների և տրանսպորտային միջոցների առնչությամբ բեռնային և այլ գործողությունների կատարման, մաքսային տեսազննման և (կամ) մաքսային զննման ձևով մաքսային հսկողության անցկացման համար՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի.
2. Առանց մաքսային հսկողության գոտիների ստեղծման կարող է անցկացվել՝
    1) մաքսային տեսազննում, որն իրականացվում է արտագնա մաքսային ստուգման ընթացքում կամ մաքսային հսկողության գոտիներից դուրս տրանսպորտային միջոցի կանգառի ժամանակ՝ սույն Օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, ինչպես նաև Միության մաքսային սահմանով անօրինական կերպով տեղափոխված ապրանքների հայտնաբերման դեպքում.
    2) մաքսային զննում, որն իրականացվում է շինությունների և տարածքների մաքսային տեսազննման և (կամ) արտագնա մաքսային ստուգման ընթացքում կամ մաքսային հսկողության գոտիներից դուրս տրանսպորտային միջոցի կանգառի ժամանակ՝ սույն Օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, ինչպես նաև Միության մաքսային սահմանով անօրինական կերպով տեղափոխված ապրանքների հայտնաբերման դեպքում.
3. Մաքսային հսկողության գոտիները կարող են լինել մշտական, եթե դրանք նախատեսված են մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները դրանցում կանոնավոր կերպով տեղավորելու համար, կամ ժամանակավոր՝ այն դեպքում, երբ դրանք ստեղծվում են մաքսային հսկողության անցկացման, ապրանքների և տրանսպորտային միջոցների առնչությամբ բեռնային և այլ գործողությունների իրականացման ժամանակով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  319

4. Մաքսային հսկողության գոտիների ստեղծման, գործունեության դադարեցման (լուծարման) և տարբերանշման կարգը, դրանց ներկայացվող պահանջները, ինչպես նաև մաքսային հսկողության գոտու իրավական ռեժիմը սահմանվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ: