Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 20 Վիճակախաղերի շահումային ֆոնդի խաղարկումը և արդյունքների հրապարակումը. 1. Շահումային ֆոնդի խաղարկություն է համարվում հրապարակայնորեն կազմակերպված խաղային ընթացակարգը, որի ընթացքում որոշվում է մասնակցի տոմսի շահած կամ չշահած համարվելու փաստը. 2. Վիճակախաղի շահումային ֆոնդը չի կարող պակաս լինել վիճակախաղին մասնակցող տոմսերի ընդհանուր արժեքի առնվազն կեսից. 3. Վիճակախաղի կազմակերպիչն ապահովում է խաղարկությանը մասնակցող տոմսերի ընդհանուր արժեքի առնվազն կեսի չափով շահումային ֆոնդի ձևավորումն ու մասնակիցների միջև բաշխումը. 4. Առանց խաղարկության վիճակախաղի դեպքում կազմակերպիչն առնվազն եռամսյա ժամանակահատվածում ապահովում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը՝ անկախ տվյալ խմբաքանակի ամբողջությամբ իրացման փաստից. 5. Խաղարկությունով վիճակախաղերի տոմսերի խաղարկության սկիզբ է համարվում տոմսի վրա նշված ժամը. 6. Առանց խաղարկության վիճակախաղի կազմակերպիչը վիճակախաղերի տոմսերի իրացման գործընթացն սկսվելուց հետո յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ մինչև հաջորդ ամսվա 5-ը իր պաշտոնական կայքում, օպերատորի պաշտոնական կայքում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական կայքում հրապարակում է տվյալ վիճակախաղի արդյունքները՝ նշելով վիճակախաղի անվանումը և տվյալ վիճակախաղի շահած տոմսերի մասին տվյալները՝ ըստ համարների (սերիաների) և շահումի չափի. 7. Խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի կազմակերպիչը յուրաքանչյուր խաղարկության անցկացումից հետո՝ հնգօրյա ժամկետում, իր պաշտոնական կայքում, օպերատորի պաշտոնական կայքում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական կայքում հրապարակում է տվյալ վիճակախաղի խաղարկության արդյունքները՝ նշելով վիճակախաղի անվանումը, խաղարկության համարը և տվյալ վիճակախաղի շահած տոմսերի մասին տվյալները՝ ըստ շահման փուլերի, տոմսերի համարների (սերիաների) և շահումի չափի. 8. Կազմակերպիչը վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգով սահմանված ժամկետներում չպահանջված (չստացված) շահումների չափով ավելացնում է այդ ժամկետի ավարտին հաջորդող հերթական խաղարկության շահումային ֆոնդը: |