Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 66 Պահուստային ակտիվների վերականգնման ծրագիրը. 1. Թողարկողը պարտավոր է սահմանել և կիրառել վերականգնման ծրագիր, որը ներառում է պահուստային ակտիվների վերաբերյալ սույն օրենքով սահմանված պահանջները խախտելու դեպքում տվյալ խախտումները վերացնելու համար ձեռնարկվող միջոցները։ Վերականգնման ծրագիրը պարունակում է նաև թոքենների հետ կապված թողարկողի ծառայությունների շարունակականության ապահովման միջոցները, թողարկողի գործունեության ընդհատման համար էական ռիսկեր առաջացնող իրադարձություններ ի հայտ գալու դեպքում՝ թողարկողի պարտավորությունների կատարմանը և գործունեության հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնմանն ուղղված քայլերը, ինչպես նաև թոքենների մարման համար գանձվող վճարները, թոքենների առավելագույն ծավալը, որը կարող է մարվել, թոքենների մարման կասեցման կարգն ու պայմանները. 2. Վերականգնման ծրագիրը ներկայացվում է Կենտրոնական բանկ թոքենների առաջարկի փաստաթղթի հրապարակումից հետո՝ վեց ամսվա ընթացքում։ Կենտրոնական բանկը կարող է պահանջել թողարկողից թարմացնել վերականգնման ծրագիրը, եթե դա անհրաժեշտ է ծրագրի պատշաճ կիրառումն ապահովելու համար։ Կենտրոնական բանկի կողմից սույն մասով նախատեսված պահանջը ստանալուց հետո՝ 40 օրվա ընթացքում, թողարկողը պարտավոր է թարմացնել վերականգնման ծրագիրը և ներկայացնել Կենտրոնական բանկ. 3. Թողարկողը պարտավոր է պարբերաբար՝ առնվազն տարին մեկ անգամ, վերանայել վերականգնման ծրագիրը. 4. Այն դեպքերում, երբ թողարկողը չի բավարարում պահուստային ակտիվների նկատմամբ սույն օրենքով կիրառվող պահանջները, կամ, թողարկողի ֆինանսական վիճակի արագ վատթարացմամբ պայմանավորված, թողարկողը կարող է մոտ ապագայում չբավարարել այդ պահանջները, Կենտրոնական բանկը կարող է պահանջել թողարկողից՝ 1) իրականացնել վերականգնման ծրագրով նախատեսված մեկ կամ ավելի միջոցառումներ պահուստային ակտիվների համար սույն օրենքով սահմանված պահանջները բավարարելու համար. 2) վերանայել վերականգնման ծրագիրը, եթե վերականգնման ծրագրի կազմման հիմքում ընկած ենթադրվող իրավիճակները չեն համապատասխանում փաստացի իրավիճակներին. 3) իրականացնել սույն մասի 2-րդ կետի համաձայն վերանայված վերականգնման ծրագրով սահմանված գործողություններ Կենտրոնական բանկի սահմանած ժամկետներում։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 66 5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում Կենտրոնական բանկը կարող է ժամանակավոր կասեցնել թոքենների մարումը. 6. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել վերականգնման ծրագրի ձևի ու բովանդակության, ինչպես նաև Կենտրոնական բանկ ներկայացման կարգի նկատմամբ մանրամասն պահանջներ։ |