FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  180

Բնապահպանական հարկի գծով հարկային հաշվարկների ներկայացումը.
1. Բնապահպանական հարկ վճարողները մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներին համապատասխան կազմում և Կառավարության սահմանած կարգով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և հարկային մարմին են ներկայացնում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկները.
2. Բնապահպանական հարկ վճարողները ներկայացված բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով, Օրենսգրքի 52-54-րդ հոդվածներին համապատասխան, կարող են կազմել բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների ճշտված միասնական հարկային հաշվարկներ և Կառավարության սահմանած կարգով ներկայացնել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և հարկային մարմին: