FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  13

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ և ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ.
1. Թափոնների պետական հաշվառումը և անձնագրավորումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
1.1. Վտանգավոր թափոններ առաջացնողները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմում և հաստատում են ոլորտում լիազորված մարմնի հետ համաձայնեցված թափոնների անձնագրերը.
2. Թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձինք (ներառյալ` օտարերկրյա և անհատ ձեռնարկատերերը), պարտավոր են օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել գոյացող, օգտագործվող, վնասազերծվող, այլ անձանց փոխանցվող կամ այլ անձանցից ստացվող, ինչպես նաև տեղադրվող թափոնների սկզբնական հաշվառում.
3. Վտանգավոր թափոններ առաջացնող և թափոնների տեղադրում իրականացնող իրավաբանական անձինք (ներառյալ` օտարերկրյա և անհատ ձեռներեցները), օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով ոլորտում լիազորված մարմնին պարտավոր են ներկայացնել վարչական վիճակագրական հաշվետվություններ.
4. Թափոնների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվության ձևը և դրա լրացման հրահանգը թափոնների պետական դասակարգչի հիման վրա սահմանում է շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը: