Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 68 Ապրանքների ժամանման հետ կապված մաքսային գործառնությունները. 1. Ապրանքների ժամանման հետ կապված մաքսային գործառնությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 14-րդ գլխով. 2. Միության մաքսային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ փաստաթղթերը կամ տեղեկությունները ներկայացվում են՝ 1) օդային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների ժամանումից հետո՝ 12 ժամվա ընթացքում, իսկ մաքսային մարմինների ոչ աշխատանքային ժամերին ժամանման դեպքում՝ մաքսային մարմնի աշխատանքային ժամի սկզբից ութ ժամվա ընթացքում․ 2) երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների ժամանումից հետո՝ 12 ժամվա ընթացում, իսկ մաքսային մարմինների ոչ աշխատանքային ժամերին ժամանման դեպքում՝ մաքսային մարմնի աշխատանքային ժամի սկզբից ութ ժամվա ընթացքում. 3. Միության մաքսային օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Միության մաքսային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված փաստաթղթերը կամ տեղեկությունները մաքսային մարմիններին կարող են տրամադրել հայտարարատուն կամ փոխադրողը կամ նրանց լիազորած անձինք, ինչպես նաև մաքսային ներկայացուցիչները. 4. Միության մաքսային օրենսգրքի 88-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինը ապրանքների ժամանման վերաբերյալ ծանուցումն ստանալուց հետո՝ մեկ ժամվա ընթացքում, էլեկտրոնային համակարգում կամ տրամադրված փաստաթղթերի վրա նշում է կատարում ապրանքների ժամանման օրվա և ժամի վերաբերյալ. 5. Միության մաքսային օրենսգրքի 88-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ ժամանման վայրից մինչև ժամանակավոր պահպանման վայր ապրանքների տեղափոխման կարգը կարող է սահմանել Կառավարությունը. 6. Միության մաքսային օրենսգրքի 88-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան՝ ժամանման վայրերում ժամանակավոր պահպանման համապատասխան պայմանների բացակայության կամ ապրանքները ժամանակավոր պահպանման վայրեր հասցնելու անհնարինության դեպքում մաքսային մարմինները կարող են անձի հիմնավորված դիմումի հիման վրա թույլատրել ապրանքների պահպանությունն այլ վայրերում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 68 7. Սույն օրենքի 6-րդ մասում նշված դեպքում մաքսային մարմիններ է ներկայացվում այդ ապրանքների համար «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպման դեպքում վճարման ենթակա մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովում՝ առանց դրանց գծով արտոնությունների և առանձնաշնորհումների հաշվառման. 8. Միության մաքսային օրենսգրքի 88-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան՝ եթե Կառավարության սահմանած դեպքերում օտարերկրյա ապրանքների ժամանակավոր պահպանումը կարող է իրականացվել ժամանման վայրերից դուրս գտնվող ժամանակավոր պահպանման այլ վայրերում, ապա օտարերկրյա ապրանքները ժամանման վայրից մինչև ժամանակավոր պահպանման այլ վայրեր կարող են տեղափոխվել մաքսային ուղեկցմամբ՝ առանց «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման. 9. Միության մաքսային օրենսգրքի 90-րդ հոդվածի շրջանակում նախատեսված բեռնային գործողությունները կարող են կատարվել մաքսային մարմիններին էլեկտրոնային կամ թղթային եղանակով դրանց մասին ծանուցելուց հետո, եթե դրանք կատարվում են առանց նույնականացման միջոցները վնասելու. 10. Կառավարությունը կարող է սահմանել, սույն մասով սահմանված դեպքերից բացի, այլ դեպքեր, երբ Միության մաքսային օրենսգրքի 90-րդ հոդվածի շրջանակում նախատեսված բեռնային գործողությունները կարող են կատարվել միայն ծանուցմամբ՝ առանց մաքսային մարմինների թույլտվության: |