FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  153

Սահմանադրության սահմանված պայմանները խախտելու դեպքում Ազգային ժողովի կողմից ընտրված պաշտոնատար անձանց լիազորությունների դադարեցման կարգը.
1. Սահմանադրության 95-րդ հոդվածով պատգամավորների համար սահմանված անհամատեղելիության պահանջներից որևէ մեկը խախտելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի, Կենտրոնական բանկի խորհրդի անդամների լիազորությունները կարող են դադարեցվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ սույն հոդվածով սահմանված կարգով.
2. Օրենքով սահմանված դեպքերում գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերից բացի, Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված որևէ այլ պայման խախտելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի կամ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Նախագիծն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 149-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ՝ հիմնական զեկուցողից հետո ելույթ կարող է ունենալ և հարցերին պատասխանել, ինչպես նաև եզրափակիչ ելույթ ունենալ նախագծում նշված պաշտոնատար անձը.
3. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սահմանադրության պայմաններից որևէ մեկը խախտելու վերաբերյալ եզրակացությունն Ազգային ժողով է ներկայացնում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
4. Եզրակացությունը ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահն ապահովում է դրա տրամադրումը պատգամավորներին, իսկ եզրակացությունում նշված պաշտոնատար անձի լիազորությունների դադարեցման մասին հարցը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում.
5. Եզրակացությունում նշված պաշտոնատար անձն առնվազն մեկ շաբաթ առաջ գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման մասին: Նրա բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է երկու անգամ՝ երկուական շաբաթով, որից հետո այն քննարկվում է հաջորդ հերթական նիստերում՝ անկախ նրա ներկայությունից:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  153

6. Եզրակացությունում նշված պաշտոնատար անձի լիազորությունների դադարեցման մասին հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 149-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ՝ որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը, որից հետո ելույթ կարող է ունենալ և հարցերին պատասխանել եզրակացությունում նշված պաշտոնատար անձը.
7. Հարցի քննարկման ավարտին քվեարկության է դրվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ եզրակացությունում նշված պաշտոնատար անձի լիազորությունների դադարեցման մասին հարցը.
8. Գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու մասին, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի, Կենտրոնական բանկի նախագահի, Հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, իսկ Կենտրոնական բանկի խորհրդի մյուս անդամների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումը՝ գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: