FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  82

Հայաստանի Հանրապետության և համայնքների նկատմամբ ներկայացված դրամական պահանջների կատարումը.
1. Հայաստանի Հանրապետության գույքը, ներառյալ դրամական միջոցները բռնագանձման ենթակա չեն, բացառությամբ պահանջատիրոջ պահանջի ապահովման համար գրավ դրված գույքի.
2. Հայաստանի Հանրապետության նկատմամբ դրամական պահանջով կատարման ենթակա ակտը իրավասու պետական մարմնի կողմից կատարվում է՝
    1) դրամական միջոցները պահանջատիրոջը վճարելով, իսկ դրա անհնարինության դեպքում՝
    2) պահանջատիրոջը մինչև մեկ տարի ժամկետով փոխանցվող մուրհակ տրամադրելով.
3. Փոխանցվող մուրհակը տրամադրվում է դրա վերաբերյալ պահանջատիրոջ կամ հարկադիր կատարողի պահանջը ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, եթե պարտավորությունը մինչև այդ հնարավոր չի եղել կատարել դրամական միջոցները վճարելով։ Փոխանցվող մուրհակի տրամադրումը հիմք է կատարողական վարույթը սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կարճելու համար.
4. Փոխանցվող մուրհակի գումարին հաշվեգրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ՝ սկսած մուրհակի թողարկման օրվանից մինչև մուրհակի մարման օրը.
5. Հայաստանի Հանրապետության դրամական պարտավորության դիմաց փոխանցվող մուրհակի տրամադրման կարգը սահմանվում է Կառավարության նորմատիվ իրավական ակտով.
6. Համայնքի դրամական պարտավորություններով բռնագանձումն ընդհանուր կարգով տարածվում է համայնքի գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որն օրենքով արգելվում է սեփականության իրավունքով փոխանցել ֆիզիկական և իրավաբանական անձանց։