FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  89

Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող գործողությունները.
1. Գործը դատաքննության նախապատրաստելիս վարչական դատարանը պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխանն ստանալուց հետո, իսկ այդպիսին չստանալու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտից հետո, դատաքննությունն արդյունավետ իրականացնելու նպատակով կարող է հրավիրել նախնական դատական նիստ։ Դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նախնական դատական նիստի վայրի և ժամանակի մասին.
2. Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ.
3. Վարչական դատարանը նախնական դատական նիստում`
    1) պարզում է հայցի առարկան և հիմքերը.
    2) անհրաժեշտության դեպքում կողմերին պարզաբանում է նրանց իրավունքները և պարտականությունները, դատավարական գործողություններ կատարելու կամ չկատարելու հետևանքները.
    3) պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա իրավական ակտերի շրջանակը.
    4) պարզում է դատավարության մասնակիցների և դատավարությանը մասնակցող այլ անձանց կազմը.
    5) կողմերի հետ քննարկում և որոշում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը։ Ապացուցում պահանջող փաստերի շրջանակը որոշելը նախապատրաստական փուլում չի սահմանափակում վարչական դատարանի իրավունքը դատաքննության փուլում պահանջելու այլ ապացույցներ.
    6) սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները, ինչպես նաև իրեղեն ապացույցների հետ հակառակ կողմին ծանոթացնելու կարգը.
    7) կողմերի միջնորդությամբ, ինչպես նաև իր նախաձեռնությամբ պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներ ուսումնասիրելու, ինքնաբացարկի հարցերը.
    8) լուծում է ապացույցների ապահովման կամ հակընդդեմ հայցի հարցերը, ինչպես նաև կողմերի այլ միջնորդություններ.
    9) քննարկում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու, ոչ պատշաճ կողմին փոխարինելու, մի քանի պահանջների միացման և առանձնացման հարցերը.
    10) իրականացնում է գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ։
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  89

4. Նախնական դատական նիստն արձանագրվում է սույն օրենսգրքի 21-րդ գլխով սահմանված կարգով.
5. Ըստ անհրաժեշտության` վարչական դատարանը կարող է հրավիրել մեկից ավելի նախնական դատական նիստ։