Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 70 Խափանման սկզբունքը. 1. Սույն օրենքով սահմանված հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքերը կարող են տարածվել երրորդ երկրներից նման ապրանքների կամ դրանց բաղադրիչ մասերի ներմուծման վրա, եթե դրանց ներմուծմամբ խափանվում է կիրառվող միջոցների արդյունավետությունը. 2. Սույն օրենքի իմաստով կիրառվող միջոցի արդյունավետության խափանումը նշանակում է երրորդ երկրների և Հայաստանի Հանրապետության միջև առևտրի փոփոխություն, որն առաջացել է այնպիսի գործունեության, գործընթացի կամ աշխատանքի հետևանքով, որոնց առկայության համար, հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքի կիրառումից բացի, այլ բավարար դրդապատճառ չկա, և որոնց առկայությամբ խաթարվում է կիրառվող տուրքի վերականգնողական ազդեցությունը (նման ապրանքի գնի և քանակի իմաստով) և, միաժամանակ, ակնհայտ է գնագցման առկայությունը՝ ելնելով նախկինում սահմանված նման ապրանքի սովորական արժեքից, կամ լրավճարման դեպքում ակնհայտ է, որ ներմուծվող նման ապրանքը և (կամ) դրա բաղադրիչ մասերն օգուտ են ստանում լրավճարից: |