Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 30 Վերահսկվող անձի պարտականությունները. 1. Վերահսկվող անձը պարտավոր է ՝ 1) ապահովել տեղեկատվական համակարգերին և կիբեռանվտանգության ապահովման պահանջներին վերաբերող տվյալների, նյութերի և այլ տեղեկությունների, դրանցում կատարված փոփոխությունների, վերաբերող պայմանագրերի (ակտերի, արձանագրությունների և այլն), տեխնիկական առաջադրանքների, անկախ աուդիտորական եզրակացությունների տրամադրումը գնահատող խմբին, ինչպես նաև ապահովել գնահատող խմբի հասանելիությունը տեղեկատվական համակարգերին, էլեկտրոնային ծրագրերին՝ անկախ այն հանգամանքից՝ դրանք պարունակում են առևտրային գաղտնիք կամ անձնական տվյալներ, թե ոչ. 2) կատարել գնահատող խմբի ղեկավարի օրինական պահանջները, ինչպես նաև գնահատող խմբի ղեկավարին և անդամներին ներկայացնել գրավոր և բանավոր բացատրություններ, տեղեկություններ և պարզաբանումներ համապատասխանության գնահատման ենթակա հարցերի վերաբերյալ. 2. Արգելվում է համապատասխանության գնահատման ընթացքում խոչընդոտել կամ միջամտել գնահատող խմբի անդամների օրինական գործողությունները: Գնահատող խմբի անդամները հրավերի առկայության դեպքում կարող են մասնակցել վերահսկվող իրավաբանական անձի կառավարման մարմինների նիստերին, ժողովներին և քննարկումներին, ներկայացնել համապատասխանության գնահատման արդյունքները, հնարավոր հետևանքները: |