Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 13 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը. 1. Նախարարությունը գործակալության պետի միջոցով կազմակերպում և մեթոդական ղեկավարություն է իրականացնում գործակալության գործունեության նկատմամբ. 2. Նախարարությունը` 1) հաստատում է պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու կարգը, ներառյալ` պետական միասնական գրանցամատյանից տրամադրվող քաղվածքների ձևերը. 2) հաստատում է պետական գրանցման և պետական հաշվառման համար օգտագործվող նմուշային փաստաթղթերի ձևերը. 3) սահմանում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց արխիվային գործերի վարման և պահպանության կարգը. 4) հաստատում է գրանցման վարույթի լսումների և գրավոր ընթացակարգի կիրառման կարգը. 5) օրենքով սահմանված դեպքերում հաստատում է իրավաբանական անձանց կողմից պետական ռեգիստր ներկայացվող տարեկան հաշվետվությունների ձևերը և դրանք ներկայացնելու կարգը. 6) իրականացնում է վերադասության կարգով գործակալության դեմ բերված վարչական բողոքների քննումը. 7) իրականացնում է պետական գրանցման և պետական հաշվառման գործառույթների իրագործման նկատմամբ վերահսկողությունը. 8) ներկայացնում է գործակալությունը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում և դատարաններում գործակալության գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքների քննման ժամանակ. 9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ: |