Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 22 Աշխատաշուկայում անմրցունակության որոշարկումը. 1. Աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման չափանիշներն են` 1) անձի հաշմանդամություն ունենալու հանգամանքը. 2) անձի սոցիալական կարգավիճակը` հաշվի առնելով «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամ հանդիսանալու, ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից վերադառնալու, արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում հաշվառված և դադարի (ռեմիսիայի) շրջանում գտնվելու, թրաֆիքինգի զոհ հանդիսանալու հանգամանքները. 3) անձի տարիքը. 4) անձի՝ գործազուրկի կարգավիճակում գտնվելու ժամանակահատվածը. 5) անձի բնակության վայրը (սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, քաղաքային, գյուղական). 6) անձի փախստական լինելու հանգամանքը. 7) անձի արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկը. 8) անձի` առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու հանգամանքը. 9) անձի՝ աշխատանք գտնելու կամ մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունները` ելնելով այդ անձի մասնագիտական (որակավորմամբ) աշխատանքային ստաժից, աշխատանքային փորձից, աշխատանք փնտրելու ակտիվությունից և աշխատաշուկայում համապատասխան պահանջարկի առկայությունից. 10) անձի մինչև երեք տարեկան երեխա խնամելու հանգամանքը. 11) անձի ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, Ծառայությունում հաշվառվելու հանգամանքը. 12) անձի դատվածություն ունենալու, այդ թվում՝ բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրելու հանգամանքը. 13) անձի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտ հանդիսանալու հանգամանքը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 22 14) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) հանդիսանալու հանգամանքը. 15) երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող անձ հանդիսանալու հանգամանքը. 2. Հիմք ընդունելով սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված չափանիշները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման կարգը: |