FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  48

Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի վարձատրությունը անցումային փուլում.
1. Մինչև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանված վարձատրության համակարգի գործելը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունն իրականացվում է սույն հոդվածով սահմանված կարգով.
2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի աշխատավարձը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից, կոչումների հավելավճարներից և օրենքով նախատեսված այլ վճարներից.
3. Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափը հավասար է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափին.
4. Բարձրագույն պաշտոնի 2-րդ ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 90.52 տոկոսը.
5. Բարձրագույն պաշտոնի 3-րդ ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 80.79 տոկոսը.
6. Գլխավոր պաշտոնի 1-ին ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 75.99 տոկոսը.
7. Գլխավոր պաշտոնի 2-րդ ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 71.19 տոկոսը.
8. Գլխավոր պաշտոնի 3-րդ ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 66.39 տոկոսը.
9. Առաջատար պաշտոնի 1-ին ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 61.59 տոկոսը.
10. Առաջատար պաշտոնի 2-րդ ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 56.79 տոկոսը.
11. Առաջատար պաշտոնի 3-րդ ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 51.99 տոկոսը.
12. Կրտսեր պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 47.18 տոկոսը.
13. Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափից ելնելով` կոչումների համար սահմանվում են հետևյալ չափերով հավելավճարներ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  48

1) արդարադատության գեներալ-լեյտենանտ՝ 80 տոկոսով.
    2) արդարադատության գեներալ-մայոր՝ 75 տոկոսով.
    3) արդարադատության գնդապետ՝ 65 տոկոսով.
    4) արդարադատության փոխգնդապետ՝ 60 տոկոսով.
    5) արդարադատության մայոր՝ 55 տոկոսով.
    6) արդարադատության կապիտան՝ 50 տոկոսով.
    7) արդարադատության ավագ լեյտենանտ՝ 45 տոկոսով.
    8) արդարադատության լեյտենանտ՝ 40 տոկոսով.
14. Կոչում ունեցող քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն ստանում է հավելավճար` դատախազի, դատավորի, քննիչի և հետաքննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար` իրենց շնորհված կոչման նկատմամբ սահմանված հավելավճարի առավելագույն չափի 4-ական տոկոսի չափով: Բոլոր դեպքերում կոչման համար տրվող հավելավճարը չի կարող գերազանցել տվյալ ծառայողի պաշտոնային դրույքաչափը.
15. Քննչական կոմիտեի ծառայության պաշտոնի նշանակված դատավորների, դատախազների, քննիչների կամ հետաքննիչների նախկին ծառայության կամ աշխատանքի ժամկետը հաշվի է առնվում նրանց աշխատավարձը հաշվարկելիս: