Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 147 Վարույթից հեռացնելը. 1. Վարույթին մասնակցող փաստաբանը կամ լիազոր ներկայացուցիչը կամ օրինական ներկայացուցիչը, ինչպես նաև հանրային մեղադրողը վարույթն իրականացնող մարմնի հիմնավոր որոշմամբ կարող է հեռացվել վարույթից, եթե` 1) երկու անգամ առանց հարգելի պատճառի չի ներկայացել դատական նիստին կամ իր համար պարտադիր վարութային գործողության կատարմանը կամ 2) սույն գլխով սահմանված կարգով երեք անգամ դատավարական սանկցիայի ենթարկվելուց հետո շարունակում է չարամտորեն չկատարել իր պարտականությունները. 2. Մինչդատական վարույթում փաստաբանին, լիազոր ներկայացուցչին կամ օրինական ներկայացուցչին վարույթից հեռացնելու մասին քննիչի որոշումը ենթակա է հաստատման հսկող դատախազի կողմից. 3. Վարույթից հեռացնելու մասին քննիչի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատախազին այն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում, իսկ նրա կողմից բողոքը չբավարարվելու դեպքում` դատարան: Վարույթից հեռացնելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված հատուկ վերանայման կարգով: |