Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 375 Նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառումը. 1. Պարզելով, որ մեղադրյալի դատապարտման վերաբերյալ իրավական գնահատականը ճիշտ չէ այն պատճառով, որ նրա արարքը հակաիրավական չէ, կամ առկա է քրեական պատասխանատվությունը բացառող որևէ հանգամանք (արդարացման կամ քրեական հետապնդման դադարեցման փոխարեն մեղադրյալը դատապարտվել է), վերաքննիչ դատարանը բեկանում է դատական ակտը` կայացնելով նոր դատական ակտ. 2. Պարզելով, որ մեղադրյալի արարքի իրավական գնահատականը ճիշտ չէ խիստ լինելու պատճառով, վերաքննիչ դատարանը փոփոխում է դատական ակտը` հանցագործությանը տալով մեղադրյալի համար ավելի բարենպաստ իրավական գնահատական. 3. Պարզելով, որ մեղադրյալի արարքի իրավական գնահատականը ճիշտ չէ մեղմ լինելու պատճառով, վերաքննիչ դատարանը բեկանում է դատական ակտը` վարույթը փոխանցելով առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Եթե նախկինում վարույթը նույն հիմքով փոխանցված է եղել առաջին ատյանի դատարան, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է դատական ակտը` կայացնելով նոր դատական ակտ. 4. Պարզելով, որ մեղադրյալի արդարացման կամ նրա նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման վերաբերյալ իրավական գնահատականը ճիշտ չէ այն պատճառով, որ այդ արարքը որևէ հանցակազմ է պարունակում, կամ առկա չէ այդ արարքի հանցավորությունը բացառող որևէ հանգամանք (դատապարտվելու փոխարեն մեղադրյալն արդարացվել է, կամ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է), վերաքննիչ դատարանը բեկանում է դատական ակտը` վարույթը փոխանցելով առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Եթե նախկինում վարույթը նույն հիմքով փոխանցված է եղել առաջին ատյանի դատարան, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է դատական ակտը` կայացնելով նոր դատական ակտ. 5. Պարզելով, որ մեղադրյալի նկատմամբ նշանակվել է նրան վերագրվող հանցագործության համար օրենքով չնախատեսված պատժատեսակ կամ պատժաչափ, կամ նրա նկատմամբ նշանակված պատիժը սխալ է հաշվարկվել, վերաքննիչ դատարանը փոփոխում է դատական ակտը: |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 375 6. Պարզելով, որ նյութական օրենքի որևէ այլ դրույթ, ներառյալ գույքային հայցը լուծելու առումով, ճիշտ կիրառված չէ, վերաքննիչ դատարանն ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը` կայացնելով նոր դատական ակտ կամ վարույթը փոխանցելով առաջին ատյանի դատարան՝ նոր դատաքննության, կամ փոփոխում է դատական ակտը: |