FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  51

Փոփոխությունների գրանցումը.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Ընկերությունները և օտարերկրյա Ընկերությունների մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները պարտավոր են Կենտրոնական բանկի գրանցմանը ներկայացնել հետևյալ փոփոխությունները՝ դրանք տեղի ունենալուց հետո` տասնօրյա ժամկետում`
    1) Ընկերության կամ օտարերկրյա Ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության կանոնադրությունում կատարված փոփոխությունները.
    2) ղեկավարների կազմում (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կատարված փոփոխությունները.
    3) օրենքով կամ Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված այլ փոփոխություններ.
2. Կենտրոնական բանկը պարտավոր է վերոհիշյալ փոփոխությունների գրանցման համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերն ստանալու պահից` 30-օրյա ժամկետում, գրանցել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փոփոխությունները կամ մերժել գրանցումը.
3. Կենտրոնական բանկը գրանցում է փոփոխությունները, եթե դրանք չեն հակասում օրենքներին կամ այլ իրավական ակտերին և ներկայացվել են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան.
4. Փոփոխությունները` գրանցման ներկայացնելու կարգը և ձևը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով.
5. Սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից դրանք գրանցելու պահից.
6. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Ընկերությունները կանոնադրական կապիտալի չափի փոփոխման դեպքում Կենտրոնական բանկում կամ Հայաստանի Հանրապետությունում գործող Ընկերության հետ չփոխկապակցված որևէ առևտրային բանկում բացում են կուտակային հաշիվ: Կուտակային հաշվի միջոցները սառեցվում են Կենտրոնական բանկի կամ առևտրային բանկի կողմից, և Ընկերությունը չի կարող տիրապետել, տնօրինել և օգտագործել այդ միջոցները մինչև սույն հոդվածով սահմանված կարգով Կենտրոնական բանկում փոփոխությունները գրանցելը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  51

7. Կենտրոնական բանկն իր կողմից ապահովագրական ընկերության ֆիրմային անվանման փոփոխության գրանցման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է իրավաբանական անձանց գրանցման պետական լիազորված մարմնին` ապահովագրական ընկերության ֆիրմային անվանման փոփոխման մասին համապատասխան գրառում կատարելու համար: