Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 28.1 Կուսակցության ղեկավար մարմնի պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման պարտականությունը. 1. Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում այդ մարմնի անդամները (այսուհետ նաև՝ հայտարարատու պաշտոնատար անձինք) պարտավոր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել իրենց գույքի և եկամուտների հայտարարագիր, որի ձևանմուշը և հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը. 2. Կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձինք ներկայացնում են պաշտոնը ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրեր. 3. Կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրերը ներկայացնելու կարգի նկատմամբ կիրառելի են «Հանրային ծառայության մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքների համապատասխան նորմերը, բացառությամբ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների կողմից իրենց գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ ներկայացնելու պարտականության և պատասխանատվության վերաբերյալ դրույթների. 4. Կուսակցությունն իր ղեկավար մարմնում հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին եռօրյա ժամկետում ծանուցում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ տրամադրելով համապատասխան ակտի պատճենը. 5. Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում այդ մարմնի անդամներն ազատվում են սույն հոդվածով նախատեսված հայտարարագիր ներկայացնելու պարտականությունից, եթե «Հանրային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածի իմաստով հանդիսանում են հայտարարատու պաշտոնատար անձ. 6. Եթե սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված անձը պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիրը ներկայացնելուց հետո շարունակում է պաշտոնավարել որպես կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամ, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում՝ որպես այդ մարմնի անդամ, ապա նա կուսակցությունում պաշտոն ստանձնելու հայտարարագիր չի ներկայացնում: Այդ դեպքում անձն օրենքով սահմանված կարգով ներկայացնում է տարեկան հայտարարագիր։ |
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 28.1 7. Եթե սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված անձը պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիրը ներկայացնելուց հետո մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ն ազատվում է կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամի, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում՝ այդ մարմնի անդամի պաշտոնից, ապա պաշտոնը դադարեցնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում կուսակցության պաշտոնի դադարեցման հայտարարագիր. 8. Կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձը «Հանրային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված պաշտոնի նշանակման դեպքում չի ազատվում «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հայտարարագիր ներկայացնելու պարտականությունից: |