FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  65

Փոխանցման ակտ և բաժանիչ հաշվեկշիռ.
1. Փոխանցման ակտը և բաժանիչ հաշվեկշիռը պետք է դրույթներ պարունակեն վերակազմակերպված իրավաբանական անձի գույքի ու պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների իրավահաջորդության մասին` ներառյալ վիճարկվող պարտավորությունները.
2. Փոխանցման ակտը և բաժանիչ հաշվեկշիռը հաստատում են վերակազմակերպման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը և կանոնադրությունների հետ միասին ներկայացվում են նոր առաջացած իրավաբանական անձանց գրանցելու կամ գոյություն ունեցող իրավաբանական անձանց կանոնադրություններում փոփոխություններ մտցնելու համար.
3. Կանոնադրությունների հետ միասին փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը չներկայացնելը, ինչպես նաև դրանցում վերակազմակերպված իրավաբանական անձի գույքի և պարտավորությունների իրավահաջորդության մասին դրույթների բացակայությունը կամ գույքի և պարտավորությունների անհամամասնական բաշխումը հիմք է վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների մերժման համար: