FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  1039

Խաղեր և գրազ կազմակերպելու ու դրանցում մասնակցելու հետ կապված պահանջները. Քաղաքացիների և իրավաբանական անձանց պահանջները` կապված ռիսկի վրա հիմնված խաղեր և գրազ (մոլեխաղեր) կազմակերպելու կամ դրանց մասնակցելու հետ, ենթակա չեն դատական պաշտպանության, բացառությամբ այն անձանց պահանջների, ովքեր խաղերին կամ գրազին մասնակցել են խաբեության, բռնության, սպառնալիքի կամ իրենց ներկայացուցչի` խաղերի կամ գրազի կազմակերպչի հետ չարամիտ համաձայնության ազդեցության ներքո, ինչպես նաև սույն օրենսգրքի 1040 հոդվածի 5-րդ կետում նշված պահանջների: «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով նախատեսված ածանցյալ ֆինանսական գործիքների վրա հիմնված պահանջները չեն համարվում ռիսկի վրա հիմնված խաղեր կամ գրազ (մոլեխաղեր), նույնիսկ եթե դրանք պարունակում են խաղերին և (կամ) գրազին (մոլեխաղերին) բնորոշ կամ համանման պայմաններ: