Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 20 Վարձութային վկայականի տրամադրումը և դրա գործողության դադարեցումը. 1. Վարձութային վկայական ստանալու համար մինչև ֆիլմի տարածումն իրականացնելը ֆիլմ տարածողը ազգային մարմին է ներկայացնում՝ 1) վարձութային վկայական ստանալու հայտը. 2) հեղինակային իրավունքի վերաբերյալ հայտարարությունը. 3) ֆիլմի դասակարգման և ձայնային ներկայացման վերաբերյալ հայտարարությունը. 4) ֆիլմի կրկնօրինակման և (կամ) ենթագրման վերաբերյալ հայտարարությունը. 2. Վարձութային վկայականի տրամադրման հայտը մերժվում է, եթե՝ 1) ներկայացված տեղեկատվությունը արժանահավատ չէ. 2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին. 3) ներկայացված փաստաթղթերը թերի են, և տեղեկացնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, թերությունները չեն վերացվում. 3. Վարձութային վկայականի գործողությունը դադարեցվում է, եթե` 1) ներկայացվել են ոչ հավաստի տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր. 2) խախտվել են սույն օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները. 4. Վարձութային վկայականը տրամադրում և դրա գործողությունը դադարեցնում է ազգային մարմինը՝ Կառավարության սահմանած կարգով: |