FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  25

Թռիչքային պիտանիության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելը կամ դադարեցնելը.
1. Եթե Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավը կամ դրա սարքավորումները չեն սպասարկվում կամ դրանց թռիչքային պիտանիության պահպանման նկատմամբ վերահսկողությունը չի իրականացվում սահմանված կարգով, օդանավը չի համապատասխանում օդանավի տեսակի գործող հավաստագրին, պարտադիր վերափոխումներն իրականացված չեն, իրականացվել են թռիչքային պիտանիության տեսակետից չարտոնված վերափոխումներ օդանավում կամ դրա սարքավորումներում, ապա օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը սահմանված կարգով կարող է կասեցվել մինչև կոմիտեի և օդանավ շահագործողի միջև փոխհամաձայնությամբ սահմանված ժամկետում հայտնաբերված թերությունների վերացումը: Օդանավը կրկին կհամարվի թռիչքների համար պիտանի կոմիտեի կողմից օդանավի թռիչքային պիտանիության լրացուցիչ ուսումնասիրությունների կամ ստուգումների դրական արդյունքների դեպքում.
2. Եթե օդանավի թռիչքային պիտանիության ուսումնասիրությունների կամ ստուգումների արդյունքում կամ այլ պատճառներով կոմիտեն եզրակացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավի թռիչքային պիտանիությունը հնարավոր չէ վերականգնել, կամ սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում օդանավ շահագործողը չի վերացրել օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի կասեցման հիմքերը, ապա կոմիտեն դադարեցնում է օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի գործողությունը.
3. Գործողությունը դադարեցված կամ կասեցված թռիչքային պիտանիության սերտիֆիկատը վերադարձվում է կոմիտե: Կասեցման դեպքում սերտիֆիկատը թերությունների վերացումից հետո կրկին տրամադրվում է օդանավ շահագործողին։