Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ article 36.3 Արբիտրի գործունեության սկզբունքները. 1. Արբիտրաժային վարույթի ընթացքում արբիտրը պարտավոր է առաջնորդվել հետևյալ սկզբունքներով. 1) հարգել օրենքը և ենթարկվել օրենքին. 2) ապահովել արբիտրաժի արդարությունը և անկողմնակալությունը. 3) բացահայտել ցանկացած շահ կամ հարաբերություն, որը հնարավոր է, որ բացասաբար անդրադառնա արբիտրաժային տրիբունալի անկողմնակալության վրա. 4) ապահովել հավասար, հարգալից և անկողմնակալ վերաբերմունք արբիտրաժի բոլոր կողմերի և մասնակիցների նկատմամբ. 5) արբիտրաժի բոլոր կողմերին և մասնակիցներին բացատրել արբիտրաժի լիազորություններն ու արբիտրաժի կանոնները. 6) պահպանել արբիտրաժի վերաբերյալ տեղեկությունների գաղտնիությունը. 7) զերծ մնալ ոչ պատշաճ վարքագծից. 8) ղեկավարվել արդարության, օրինականության և ազնվության սկզբունքներով: |