FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  16

Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց՝ զենք ձեռք բերելու իրավունքը.
1. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք իրավունք ունեն ձեռք բերելու քաղաքացիական և ծառայողական զենք Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից թույլտվություն ստանալուց հետո.
2. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը սահմանում է Կառավարությունը.
3. Զենք ձեռք բերելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում զենքը պետք է գրանցվի և հաշվառվի Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում: Գրանցման և հաշվառման ժամանակ զենքի ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթերի հիման վրա հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց տրվում է զենք պահելու և օգտագործելու թույլտվություն.
4. Կառավարության սահմանած կարգով՝ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք իրավունք ունեն ժամանակավոր օգտագործման համար Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ստանալու մարտական զենքի առանձին տեսակներ, օրենքով իրենց վրա դրված՝ զենքի, ռազմամթերքի, մարտական տեխնիկայի արտադրության և պահման, հատկապես վտանգավոր էկոլոգիական արտադրությունների օբյեկտների, շրջակա միջավայրի և բնական պաշարների, դրամական միջոցների և արժեքների պատրաստման և պահման, թանկարժեք մետաղների ու քարերի արդյունահանման, վերամշակման և պահման վայրերի, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հատկապես կարևոր այլ օբյեկտների պահպանության, հատկապես վտանգավոր բեռների, զենքի, ռազմամթերքի, մարտական տեխնիկայի, դրամական միջոցների ու արժեքների, պետական գաղտնիք պարունակող դիվանագիտական փոստի ու թղթակցության, պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ պարունակող բեռների տեղափոխման պարտականությունների կատարման նպատակով.
5. Կազմակերպություններին, որոնք, համաձայն գործող օրենսդրության, պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության որսի և ձկան պաշարները, թույլատրվում է ձեռք բերել քաղաքացիական զենք:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  16

6. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին զենքը տրվում է իրավաբանական անձի ղեկավարի գրավոր հրամանով, եթե այդ աշխատողներն անցել են հատուկ պատրաստություն (բացառությամբ պետական ռազմականացված կազմակերպություններում ծառայած և զենք պահելու և կրելու իրավունք ունեցած անձանց, որոնց ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ, և ծառայությունից ազատվելուց հետո չի անցել հինգ տարի) և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ստացել զենք կրելու թույլտվություն: Նշված աշխատողների հատուկ պատրաստությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը՝ պայմանագրային հիմունքներով: Հատուկ պատրաստության ծրագիրը և ստուգարքներ անցկացնելու կարգը սահմանում է ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը: