Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 61 Ջրային ռեսուրսների պահպանության կանոնները խախտելը, ջրերի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելը. Ջրային ռեսուրսների պահպանության կանոնները խախտելը կամ ջրերի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելը, որն առաջացրել է ջրերի աղտոտում, աղբոտում, հյուծում, հողերի ջրային էրոզիա և այլ վնասակար երևույթներ, եթե դա էական վնաս չի առաջացրել (պատճառված նյութական վնասը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը)` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: Ջրհավաք ավազաններում ջրապահպան ռեժիմը խախտելը, որն առաջացրել է ջրերի աղտոտում, աղբոտում, հյուծում, էրոզիա և այլ վնասակար երևույթներ, ջրային օբյեկտներն աղտոտող վնասակար նյութերի արտահոսքի առավելագույն թույլատրելի նորմերի գերազանցումը, առանց ջրերի աղտոտումը և աղբոտումը կամ դրանց վնասակար ներգործությունը կանխող կառուցվածքներ և հարմարանքներ, կոմունալ և այլ արդյունաբերական օբյեկտներ շահագործման հանձնելը, եթե դա էական վնաս չի առաջացրել (պատճառված նյութական վնասը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը)` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: Ջրառի (այդ թվում` ստորերկրյա ջրերից իրականացվող ջրառի կետերում) ջրաչափերը, չափիչ-կարգավորիչ սարքերը չկապարակնքելը, կապարակնիքները փոխելը (կեղծելը), վնասելը կամ կապարակնիքները պոկելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: |