Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ article 73 Դրամական գումարներ և արժեթղթեր դեպոզիտ ընդունելը, պահպանելը և վերադարձնելը. 1. Օրենքով նախատեսված դեպքերում նոտարը պարտավորությունների կատարման նպատակով պարտապաններից, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում դեպոզիտ է ընդունում դրամական գումարներ (Հայաստանի Հանրապետության դրամ կամ օտարերկրյա արժույթ) կամ արժեթղթեր` դրանք պարտատիրոջը հանձնելու նպատակով: Պարտապաններից պարտավորությունների կատարման համար դրամական գումարներ կամ արժեթղթեր դեպոզիտ ընդունելիս նոտարը պահանջում է, որպեսզի դեպոզիտ հանձնող անձը (պարտապանը) իր դիմումում, բացի իր անունից (անվանումից) ու բնակության վայրից (գտնվելու վայրից), հստակ նշի նաև դեպոզիտ ստանալու լիազորություն ունեցող անձին և դրամը կամ արժեթղթերը որպես դեպոզիտ պահպանելու ժամկետները: Դրամը կամ արժեթղթերը դեպոզիտ հանձնած անձն իր դիմումով կարող է փոփոխություն կամ լրացում կատարել դեպոզիտի պայմանների մեջ: Դեպոզիտ հանձնած անձի դիմումով դեպոզիտը կարող է դադարել: Պետական արժեթղթերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերով կատարվող գործառնությունների կարգը սահմանող նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նոտարը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից դեպոզիտ է ընդունում գրավադրված դրամական գումարներ՝ դրանք պարտատիրոջը հանձնելու նպատակով: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դիմումում, բացի իր անվանումից ու գտնվելու վայրից, հստակ նշվում են նաև տեղեկություններ գրավատուի և գրավառուի ենթապահառուների վերաբերյալ և դրամը որպես դեպոզիտ պահպանելու ժամկետները: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իր դիմումով կարող է փոփոխություն կամ լրացում կատարել դեպոզիտի պայմանների մեջ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դիմումով դեպոզիտը կարող է դադարել. 2. Նոտարը ծանուցում է պարտատիրոջը դրամական գումարների կամ արժեթղթերի մուտքի մասին և դրանք հանձնում է պարտատիրոջը` նրա դիմումով. 3. Դրամական գումարները կամ արժեթղթերը կարող են վերադարձվել դրանք դեպոզիտ հանձնած անձին օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի ուժով կամ այն անձի համաձայնությամբ, հօգուտ որի կատարվել է վճարը, կամ դատարանի վճռով: |