Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 24 Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշում ընդունելու մասին դիմումը. 1. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումն ընդունվում է մաքսային մարմնի կողմից անձի (այսուհետ սույն գլխում՝ դիմումատու)՝ էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացված դիմումի հիման վրա. 2. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշում ընդունելու մասին դիմումը պետք է պարունակի ապրանքի լրիվ առևտրային անվանումը, ֆիրմային անվանումը (ապրանքային նշանը), հիմնական տեխնիկական և կոմերցիոն հատկանիշները և ապրանքը միանշանակորեն դասակարգելու հնարավորություն տվող այլ տեղեկություններ: Անհրաժեշտության դեպքում ներկայացվում են ապրանքի փորձանմուշները և (կամ) նմուշները, արտադրատեսակների լուսանկարները, նկարները, գծագրերը, անձնագրերը և ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշում ընդունելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր. 3. Դիմումատուի ներկայացրած տվյալներն ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշում ընդունելու համար բավարար չլինելու դեպքում մաքսային մարմինը ոչ ուշ, քան ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշում ընդունելու մասին դիմումը մաքսային մարմնում գրանցելու օրվանից 30 օրացուցային օր հետո դիմումատուին լրացուցիչ տեղեկություններ ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ հարցում է ուղարկում: Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է սահմանվել այդպիսի հարցում ուղարկելու ավելի կարճ ժամկետ: Լրացուցիչ տեղեկությունները պետք է ներկայացվեն՝ լրացուցիչ տեղեկություններ ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ դիմումատուին ուղարկված հարցումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվանից ոչ ուշ, քան 60 օրացուցային օր հետո: Լրացուցիչ տեղեկությունները սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ներկայացված լրացուցիչ տեղեկություններն ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշում ընդունելու հնարավորություն տվող տվյալներ չպարունակելու դեպքում մաքսային մարմինը մերժում է ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման ընդունումը և դրա մասին տեղեկացնում դիմումատուին՝ մերժման պատճառների մատնանշմամբ: |