Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 21 Վիճակախաղի տոմսերը, դրանց մարումը, հաշվառումը և պահպանումը. 1. Վիճակախաղերի տոմսերի վաճառքն իրականացվում է անկանխիկ եղանակով և միայն Հայաստանի Հանրապետության դրամով. 2. Թղթային կրիչի կիրառմամբ վաճառքի ենթակա վիճակախաղի տոմսերը պետք է պարունակեն Կառավարության սահմանած հսկիչ նշաններ. 3. Վիճակախաղերի տոմսերի վաճառքն իրականացվում է շահումների ցուցադրման վայրից ոչ մոտ, քան 500 մետր հեռավորության վրա. 4. Վիճակախաղի տոմսը պետք է պարունակի՝ 1) վիճակախաղի կազմակերպչի անվանումը. 2) վիճակախաղի կազմակերպչի ապրանքային նշանը (լոգոն), վիճակախաղի անվանումը. 3) վիճակախաղի տոմսի համարը (սերիան). 4) վիճակախաղի տոմսի գինը. 5) շահումը որոշելու կարգը, որը պետք է համապատասխանի վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի պահանջներին. 6) շահումների վճարման վայրը, կարգը և ժամկետները. 7) թողարկման կամ խաղարկության հերթական համարը. 8) խաղարկությամբ կամ համակցված վիճակախաղի դեպքում՝ վիճակախաղի տոմսերի խաղարկության վայրը կամ հեռուստաալիքը (առկայության դեպքում) կամ պաշտոնական կայքի հասցեն, անցկացման տարեթիվը, ամիսը, օրը և ժամը. 5. Վիճակախաղի տոմսում արտացոլված վավերապայմանները հանդիսանում հաստատված վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի անբաժանելի մաս են. 6. Վիճակախաղի չիրացված տոմսերը ենթակա են մարման, հաշվառման և պահպանման վիճակախաղի կազմակերպչի ստեղծած՝ չորս անդամից բաղկացած, վիճակախաղի չիրացված տոմսերի հաշվառման, մարման և պահպանման հանձնաժողովի մասնակցությամբ՝ 1) խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի դեպքում՝ հերթական խաղարկությունից առաջ, բայց այնպես, որ ապահովվի իրացված և մարված տոմսերի վերաբերյալ սույն օրենքով սահմանված հաշվետվությունների ներկայացման ժամկետը. 2) առանց խաղարկության վիճակախաղի դեպքում՝ վիճակախաղն ավարտելու մասին կազմակերպչի և օպերատորի պաշտոնական կայքերում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական կայքում հայտարարության հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում. 7. Վերահսկող մարմնի և օպերատորի ներկայացուցիչներն իրավունք ունեն ցանկացած ժամանակ մասնակցելու վիճակախաղերի չիրացված տոմսերի հաշվառմանը և մարմանը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 21 8. Հանձնաժողովի անդամները հաշվառում են չիրացված տոմսերը, ստուգում դրանց իսկությունը և մարում՝ դակելով կամ կտրելով դրանց անկյունն այնպես, որ չվնասվի տոմսի համարը, սերիան, խաղարկության համարը, խաղարկությանը մասնակցող դաշտերը և Կառավարության սահմանած հսկիչ նշանը. 9. Հանձնաժողովը էլեկտրոնային եղանակով կազմում է համապատասխան տեղեկանք, որտեղ նշվում են տվյալ վիճակախաղի անվանումը, խաղարկության համարը, պահպանման ենթակա վիճակախաղի մարված տոմսերը՝ ըստ սերիաների, համարների, և դրանց ընդհանուր քանակը. 10. Վիճակախաղի մարված և պահպանման ենթակա տոմսերի վերաբերյալ կազմված տեղեկանքը հաստատվում է հանձնաժողովի առնվազն չորս անդամի էլեկտրոնային ստորագրություններով. 11. Վիճակախաղի մարված տոմսերի պահպանման ձևն ու վայրը, որտեղ առկա են պահպանման համար անհրաժեշտ պայմաններ, ապահովում է կազմակերպիչը. 12. Կազմակերպիչը պատասխանատվություն է կրում չիրացված տոմսերի հաշվառման, մարման, մարված տոմսերի պահպանման և հանձնաժողովի աշխատանքի համար. 13. Վիճակախաղի մարված տոմսերը ենթակա են պահպանման տեղեկանքի կազմման պահից առնվազն երկու տարի. 14. Էլեկտրոնային կրիչների կիրառմամբ չիրացված տոմսերի հաշվառումն ու մարումն իրականացվում է նախապես գեներացված վիճակախաղային համակցություններ պարունակող գրառումների ամբողջական ցանկից (թողարկված տոմսեր) ընդունված (գրանցված) համակցությունների (իրացված տոմսեր) նվազեցման միջոցով: |