FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  83

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ ներկայացված դրամական պահանջների կատարումը.
1. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (ներառյալ նրա թեմերի) պաշտամունքային կառույցները, այդ կառույցների սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, ծիսական նշանակության և պաշտամունքի առարկաները, ինչպես նաև նման գույքի նկատմամբ դրա սեփականատեր չհանդիսացող Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (ներառյալ նրա թեմերի) գույքային իրավունքները բռնագանձման ենթակա չեն.
2. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (ներառյալ նրա թեմերի) մշակութային և կրթական հաստատությունների շենքերը, այդ շենքերի սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, մշակութային արժեք ներկայացնող շարժական գույքը, ինչպես նաև նման գույքի նկատմամբ դրա սեփականատեր չհանդիսացող Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (ներառյալ նրա թեմերի) գույքային իրավունքները բռնագանձման ենթակա չեն, բացառությամբ պահանջատիրոջ պահանջի ապահովման համար գրավ դրված գույքի.
3. Այլ կրոնական կազմակերպությունների պաշտամունքային կառույցները, այդ կառույցների սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, ծիսական նշանակության և պաշտամունքի առարկաները, ինչպես նաև նման գույքի նկատմամբ դրա սեփականատեր չհանդիսացող կրոնական կազմակերպության գույքային իրավունքները բռնագանձման ենթակա չեն, բացառությամբ պահանջատիրոջ պահանջի ապահովման համար գրավ դրված գույքի։