Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 181 Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու կարգը և հետևանքները. 1. Առաջին ատյանի դատարանը հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին կայացնում է որոշում, որով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման և հայցի ապահովման միջոցների վերացման հարցերը. 2. Հայցը կամ դիմումն առանձին պահանջի մասով առանց քննության թողնելու հիմքերի առկայության դեպքում առաջին ատյանի դատարանն այդ մասով առանձնացնում է գործի վարույթը և առանձնացված մասով հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության. 3. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո. 4. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել. 5. Գործին մասնակցող անձինք հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող են բողոքարկել վերաքննիչ դատարան՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով. 6. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը շարունակվում է հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումը կայացնելու պահից: |