FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  19.8

Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը.
1. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար՝ ամսական՝ Երևան քաղաքում Մարզկենտրոններում Այլ քաղաքներում Սահմանամերձ գյուղերում Այլ վայրերում ավտոմատների քանակի և բազային տուրքի 5-ապատիկի արտադրյալի չափով ավտոմատների քանակի և բազային տուրքի քառապատիկի արտադրյալի չափով ավտոմատների քանակի և բազային տուրքի եռապատիկի արտադրյալի չափով ավտոմատների քանակի և բազային տուրքի արտադրյալի չափով ավտոմատների քանակի և բազային տուրքի կրկնապատիկի արտադրյալի չափով 2. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար՝ ամսական՝ Երևան քաղաքում Մարզկենտրոններում Այլ քաղաքներում Սահմանամերձ գյուղերում Այլ վայրերում ավտոմատների քանակի և բազային տուրքի 5-ապատիկի արտադրյալի չափով ավտոմատների քանակի և բազային տուրքի քառապատիկի արտադրյալի չափով ավտոմատների քանակի և բազային տուրքի եռապատիկի արտադրյալի չափով ավտոմատների քանակի և բազային տուրքի արտադրյալի չափով ավտոմատների քանակի և բազային տուրքի կրկնապատիկի արտադրյալի չափով 3. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝
    1) մետաղադրամով և (թղթադրամով) շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեություն է համարվում մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով պատրաստի սննդի (սուրճի, գազավորված ըմպելիքների և այլ սննդամթերքի) վաճառքի կազմակերպումը.
    2) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեություն է համարվում զվարճությունների, հանգստի կազմակերպման և այլ վայրերում մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեությունը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  19.8

4. Երևան քաղաքում կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի հաշվարկման նպատակով կիրառվում են հետևյալ գործակիցները.
    1) առաջին և երկրորդ գոտիների համար` 1.4.
    2) մյուս գոտիների համար` 1.05.
5. Երևան քաղաքի բաշխումը` ըստ տարածքային գոտիների, սահմանում է Կառավարությունը.
6. Սույն հոդվածով սահմանված՝ կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման արտոնագրերը տրամադրում է հարկային մարմինը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով.
7. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը սույն հոդվածով սահմանված արտոնագրերն ստանալու նպատակով մինչև յուրաքանչյուր ամսվան նախորդող ամսվա վերջինը օրը ներառյալ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կամ մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեություն իրականացնելու վերաբերյալ հայտարարություն (այսուհետ՝ սույն հոդվածում՝ Հայտարարություն): Գործունեությունը նոր սկսելու դեպքում կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը Հայտարարությունը հարկային մարմին են ներկայացնում մինչև գործունեությունն իրականացնելու օրվան նախորդող օրը` անկախ այդ օրվա աշխատանքային կամ ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքից: Հայտարարության ձևը և լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  19.8

8. Որևէ ամսվա համար արտոնագիր ստացած կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տվյալ գործունեության մասով ավտոմատների քանակի ավելացման դեպքում մինչև ավելացման օրվան նախորդող օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացվում նոր Հայտարարություն` տվյալ ամսվա համար նախկինում ներկայացված ավտոմատների քանակի և ավելացվող ավտոմատների քանակի մեծությունների հանրագումարով: Յուրաքանչյուր ամսվա համար արտոնագրի մասով վճարված պետական տուրքը վերադարձման ենթակա չէ.
9. Սույն հոդվածով սահմանված դեպքերում Հայտարարություն ներկայացրած կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը Հայտարարությունում նշված` գործունեության տեսակի (տեսակների) և ամսվա մասով` մինչև տվյալ ամսվա սկզբի օրը (գործունեությունը նոր սկսելու դեպքում` գործունեությունն սկսելու օրը) ներառյալ տրամադրվում է հարկային մարմնի սահմանած ձևի արտոնագիր: Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքում նոր Հայտարարությունում նշված ավտոմատների քանակի ավելացման հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրը ներառյալ կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը տրամադրվում է նոր արտոնագիր: Սույն մասով սահմանված դեպքում տրամադրվում է նոր արտոնագիր` նախկին արտոնագրում նշված ավտոմատների քանակի և ավելացվող ավտոմատների քանակի հանրագումարով` ավտոմատների ավելացման ամսաթիվն ընդգրկող օրվանից մինչև այդ ամսվա ավարտը ներառող ժամանակաշրջանի համար.
10. Յուրաքանչյուր կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը սույն հոդվածով սահմանված յուրաքանչյուր գործունեության տեսակի մասով յուրաքանչյուր ամսվա համար տրամադրվում է մեկ արտոնագիր.
11. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան նախորդող ամսվա վերջին օրը (գործունեությունը նոր սկսելու դեպքում` գործունեությունն սկսելու օրվան նախորդող օրը) ներառյալ, իսկ ավտոմատների քանակի ավելացման դեպքում՝ մինչև ավտոմատների քանակի ավելացման օրվան նախորդող օրը ներառյալ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  19.8

12. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պետական տուրքի ամսական դրույքաչափի կիրառման համար հիմք են ընդունվում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բնակավայրերը, բացառությամբ սահմանամերձ գյուղերի, որոնց ցանկը սահմանում է Կառավարությունը: