Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ article 55 Վկաների ցուցմունքները. 1. Կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ Սահմանադրական դատարանը նիստին որպես վկա հրավիրում և լսում է այն անձանց ցուցմունքները, որոնց կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ փաստ: Վկա հրավիրելու վերաբերյալ կողմի միջնորդությունը Սահմանադրական դատարանը կարող է մերժել պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ. 2. Եթե վկան անհարգելի պատճառով չի ներկայացել Սահմանադրական դատարանի նիստին, ապա Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կարող է բերման ենթարկվել Սահմանադրական դատարան` օրենքով սահմանված կարգով. 3. Վկան նիստը նախագահողի կողմից նախազգուշացվում է ակնհայտ կեղծ ցուցմունք տալու և ցուցմունք տալուց հրաժարվելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին. 4. Վկան պարտավոր է դատարանին հայտնել քննվող գործին առնչվող այն փաստերը, որոնք հայտնի են անձամբ իրեն, պատասխանել դատավորների, կողմերի և փորձագետի հարցերին. 5. Դատական նիստին ներկայացած վկաները մինչև իրենց հարցաքննությունն սկսվելը դուրս են հրավիրվում դատական նիստերի դահլիճից: Սահմանադրական դատարանի աշխատակազմը միջոցներ է ձեռնարկում, որ հարցաքննված վկաները չհաղորդակցվեն չհարցաքննված վկաների հետ: |