FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  111

Քաղաքապետարանի աշխատակազմի և Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերի հաստատումից հետո համայնքային ծառայության պաշտոններում նշանակումներ կատարելը.
1. Քաղաքապետարանի աշխատակազմի և Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերը սահմանված կարգով հաստատվելուց հետո` մեկամսյա ժամկետում, դրանցով նախատեսված պաշտոններում առանց մրցույթի նշանակվում են քաղաքապետարանի աշխատակազմում միայն «քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցրած անձինք, իսկ Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում` համապատասխան թաղային համայնքների ղեկավարների աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերով նախատեսված պաշտոններ զբաղեցրած անձինք` հաշվի առնելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 11-րդ, 12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի պահանջները.
2. Սույն հոդվածով սահմանված կարգով նշանակումներ կատարվելուց հետո թափուր մնացած համայնքային ծառայության պաշտոնները զբաղեցվում են մրցույթով: