FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  51

Քննչական կոմիտեի կառուցվածքի հաստատումը և ծառայողների նշանակման կարգը.
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության Նախագահը 20-օրյա ժամկետում նշանակում է քննչական կոմիտեի նախագահ.
2. Քննչական կոմիտեի նախագահը՝
    1) պաշտոնի նշանակվելուց հետո՝ 10-օրյա ժամկետում, Կառավարությունում քննարկման ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը, ինչպես նաև քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, անվանացանկն ու հաստիքացուցակը.
    2) քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը հաստատվելուց հետո՝
    ա. 5-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Նախագահին՝ նշանակման նպատակով ներկայացնում է իր տեղակալների թեկնածությունները,
    բ. մեկամսյա ժամկետում, նշանակումներ է կատարում քննչական ծառայության մյուս պաշտոններում.
3. Կառավարությանն առընթեր ոստիկանության և պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմինների քննիչները քննչական կոմիտեի նախագահի կողմից նշանակվում են քննչական կոմիտեում պաշտոնի՝ սույն օրենքի 17-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Պաշտոնի նշանակելիս պահպանվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տվյալ ծառայողի զբաղեցրած պաշտոնի խումբն ու ենթախումբը.
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված նշանակումները կատարելուց հետո քննչական կոմիտեում թափուր պաշտոններում նշանակումները կատարվում են քննչական կոմիտեի նախագահի կողմից՝ սույն օրենքի 17-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ մինչև սույն օրենքով սահմանված կարգով քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի կազմումը: