FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  124

Գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծման ենթակա հարցերը.
1. Վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս`
    1) գնահատում է ապացույցները.
    2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել.
    3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն.
    4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը.
2. Վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում և դրա ընդունման պահի դրությամբ գործող օրենքների հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ հետագայում ընդունվել է դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերաբերող՝ նրանց համար ավելի բարենպաստ օրենք, և եթե դա նախատեսված է այդ օրենքով.
2.1. Վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշելիս վիճարկող կողմի` իր համար բարենպաստ հետևանքներ առաջացնող ապացույցների` վարչական վարույթի ընթացքում չտրամադրման հետևանքով առաջացած ոչ բարենպաստ հետևանքների ապացուցման բեռը չի կարող դրվել վարչական մարմնի վրա.
3. Հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաև հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա.
4. Վարչական ակտի առ ոչինչ լինելը որոշվում է դրա ընդունման դրությամբ գործած օրենքների հիման վրա.
5. Որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը որոշվում է այն պահին գործած օրենքների հիման վրա, երբ այդ իրավահարաբերությունը ծագել էր կամ չէր ծագել, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
6. Այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտի կամ կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողության կամ անգործության իրավաչափությունը որոշվում է այդ ակտի գործողության ժամանակ կամ այդ գործողության կատարման կամ անգործության դրսևորման ժամանակ գործած օրենքների հիման վրա։