Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 32 Կուսակցության գործունեության կասեցումը. 1. Կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել, եթե կուսակցությունը՝ 1) իր գործունեության ընթացքում թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում. 2. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով՝ օրենքի կոպիտ խախտում են համարվում՝ 1) կուսակցության կողմից օրենքով չթույլատրված կամ օրենքով սահմանված չափը գերազանցող նվիրատվությունները օրենքով սահմանված ժամկետում պետական բյուջե կամ նվիրատուին փոխանցելու կամ կուսակցության տարեկան հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում և կարգով հրապարակելու կամ պետական լիազոր մարմին ներկայացնելու կամ օրենքով սահմանված՝ տարեկան հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրելու օրենքով սահմանված կարգը դիտավորությամբ խախտելը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկվելուց և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կուսակցության գործունեությունը կասեցնելու հնարավորության վերաբերյալ գրավոր նախազգուշացվելուց հետո՝ երեսնօրյա ժամկետում, խախտումը չվերացնելը կամ 2) կուսակցության հիմնադրման կամ պետական գրանցման ժամանակ օրենքի այնպիսի խախտում թույլ տալը, որը, եթե հայտնի լիներ պետական գրանցման պահին, կուսակցությունը չէր գրանցվի: 5. Վարչական պատասխանատվության ենթարկելուց հետո՝ երեսնօրյա ժամկետում, խախտումը չվերացնելու դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը այդ մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը. 6. Պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանը անհապաղ տեղեկացնում է կուսակցության հիմնադրման կամ պետական գրանցման ժամանակ օրենքի այնպիսի խախտման մասին, որը եթե հայտնի լիներ պետական գրանցման պահին, կուսակցությունը չէր գրանցվի. 7. Կուսակցության գործունեությունը կասեցվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ: |
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 32 8. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքերով կուսակցության կողմից կասեցման հիմքերի վերացման վերաբերյալ ապացույցները ներկայացվում են պետական լիազոր մարմին, որը գնահատում է կասեցման հիմք հանդիսացող խախտումները վերացված լինելու հանգամանքը: Պետական լիազոր մարմինը կասեցման հիմք հանդիսացող խախտումները վերացված լինելու կամ դրանց առկայության մասին եզրակացությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան դիմած մարմնին: Կուսակցության գործունեությունը վերսկսվում է կասեցման հիմք հանդիսացող խախտումները վերացնելու դեպքում. 9. Կասեցման ժամանակահատվածում կուսակցությունը չի կարող իրականացնել որևէ գործունեություն, այդ թվում՝ ստանալ սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված որևէ նվիրատվություն, բացառությամբ անդամավճարներ հավաքելու, պայմանագրային, այդ թվում՝ աշխատանքային պարտավորությունները կատարելու, հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարումներ վճարելու հետ կապված գործողությունների, ինչպես նաև այն գործողությունների, որոնք անհրաժեշտ են կասեցման համար հիմք հանդիսացող խախտումները վերացնելու և կուսակցության` որպես իրավաբանական անձի բնականոն գործունեությունն ապահովելու համար. 10. Կուսակցության գործունեության կասեցումը հիմք չէ այդ կուսակցության առաջադրմամբ ընտրված պատգամավորի, համամասնական ընտրակարգով ընտրված՝ համայնքի ավագանու անդամի լիազորությունները կամ Ազգային ժողովում տվյալ կուսակցությունը ներկայացնող խմբակցության գործունեությունը դադարեցնելու համար: |