FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  1044

Հրապարակային մրցույթի պայմանները փոփոխելը և վերացնելը.
1. Հրապարակային մրցույթ հայտարարած անձն աշխատանքները ներկայացնելու համար սահմանված ժամկետի միայն առաջին կեսի ընթացքում իրավունք ունի փոփոխել դրա պայմանները կամ վերացնել մրցույթը.
2. Մրցույթի պայմանները փոփոխելու կամ վերացնելու մասին ծանուցումը պետք է կատարվի մրցույթը հայտարարելու եղանակով.
3. Մրցույթի պայմանները փոփոխելու կամ վերացնելու դեպքում մրցույթ հայտարարած անձը պետք է հատուցի ցանկացած անձի կրած ծախսերը, որը նա կատարել է հայտարարության մեջ նախատեսված աշխատանքի վրա` մինչև այն պահը, երբ իրեն հայտնի է դարձել կամ պետք է հայտնի դառնար մրցույթի պայմանները փոփոխելու կամ վերացնելու մասին: Մրցույթ հայտարարած անձն ազատվում է ծախսերը հատուցելու պարտականությունից, եթե ապացուցում է, որ նշված աշխատանքը կատարելը կապված չի եղել մրցույթի հետ, մասնավորապես, այն կատարվել է մինչև մրցույթ հայտարարելը կամ ակնհայտորեն չի համապատասխանում մրցույթի պայմաններին.
4. Եթե մրցույթի պայմանները փոփոխելիս կամ մրցույթը վերացնելիս խախտվել են սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերում նշված պահանջները, մրցույթ հայտարարած անձը պետք է պարգևը վճարի նրանց, ովքեր կատարել են հայտարարությունում նշված պայմանները բավարարող աշխատանք: