Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2 Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները` Էլեկտրոնային փաստաթուղթ՝ տեղեկություն գրանցված նյութական կրիչի վրա էլեկտրոնային եղանակով, վավերացված էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Էլեկտրոնային փաստաթուղթը ստեղծվում, մշակվում և պահպանվում է տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների օգտագործմամբ. էլեկտրոնային թվային ստորագրություն՝ էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալների և տվյալ էլեկտրոնային փաստաթղթի տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպությունների միջոցով ստացված և էլեկտրոնային թվային ձևով ներկայացված պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը կցված կամ տրամաբանորեն կապված է էլեկտրոնային փաստաթղթի հետ և օգտագործվում է ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար. էլեկտրոնային փաստաթուղթը ստորագրող անձ (այսուհետ՝ ստորագրող անձ)՝ ֆիզիկական անձ, որի (կամ այն անձի, որին նա ներկայացնում է) անունով տրամադրվել է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը. էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալներ` պայմանանշանների ուրույն հաջորդականություն, որն ստորագրող անձն օգտագործում է իր էլեկտրոնային թվային ստորագրությունը յուրաքանչյուր անգամ կիրառելիս. էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալներ (այսուհետ՝ ստուգման տվյալներ)՝ պայմանանշանների ուրույն հաջորդականություն, որն օգտագործվում է յուրաքանչյուր էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը հաստատելու համար. էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման միջոցներ՝ ապարատային և/կամ ծրագրային միջոցներ, որոնք օգտագործվում են անձի էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման նպատակով՝ օգտագործելով էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալները. էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման միջոցներ՝ ապարատային և/կամ ծրագրային միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս ստուգել էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը` օգտագործելով էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալները. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2 էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման միջոցների անվանում` էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման միջոցների առևտրային անվանում. էլեկտրոնային թվային ստորագրության իսկություն՝ էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին. էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիր՝ փաստաթուղթ՝ թղթի, էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա, որը հաստատում է ստորագրող անձին էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և էլեկտրոնային թվային ստորագրության պատկանելիությունը և ծառայում է էլեկտրոնային թվային ստորագրության իսկության ստուգման միջոց. հավաստագրման կենտրոն՝ էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրեր տրամադրող և էլեկտրոնային թվային ստորագրությունների հետ կապված այլ ծառայություններ մատուցող կազմակերպություն. հավատարմագրում՝ հավաստագրման կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների որակի ճանաչումը պետության կողմից. հավատարմագրված հավաստագրման կենտրոն՝ սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով հավատարմագրում ստացած հավաստագրման կենտրոն. տեղեկատվական համակարգ՝ էլեկտրոնային փաստաթղթերի նախապատրաստման, առաքման, ստացման, պահպանման կամ այլ տիպի ապարատածրագրային մշակման համակարգ. էլեկտրոնային կրիչ՝ մագնիսական սկավառակ, մագնիսական ժապավեն, լազերային սկավառակ, կիսահաղորդչային և այլ նյութական կրիչներ, որոնք օգտագործվում են էլեկտրոնային կամ այլ տեխնիկական միջոցներով տեղեկատվության գրանցման և պահպանման համար. շահագրգիռ անձ՝ անձ, որին հասցեագրված է էլեկտրոնային փաստաթուղթը կամ ցանկացած այլ անձ, որն անհրաժեշտություն ունի նույնականացնել ստորագրող անձին։ |