Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 1 Օրենքի կարգավորման առարկան. Սույն օրենքը կարգավորում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման առնչությամբ ծագող իրավահարաբերությունները: Սույն օրենքը սահմանում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավական վիճակը, ինչպես նաև նրա մասնակիցների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը: Բանկ, վարկային և վճարահաշվարկային կազմակերպություն, ներդրումային ընկերություն, ներդրումային ֆոնդի կառավարիչ, ինչպես նաև ապահովագրական ընկերություն հանդիսացող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ստեղծման և գործունեության վերակազմակերպման ու լուծարման, ինչպես նաև դրանց իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին», «Արժեթղթերի շուկայի մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին», ինչպես նաև «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով: |