Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 118 Մասնակիցների հավասարությունը. 1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձն իրավունք ունի դառնալու շուկայի մասնակից, եթե նա համապատասխանում է սույն օրենքով, դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով և տվյալ շուկայի կանոններով սահմանված պահանջներին: Օպերատորն իրավունք ունի իր կանոնադրությամբ և շուկայի կանոններով սահմանելու, որ միայն շուկայի մասնակիցները կարող են մասնակցել շուկայում առևտրին. 2. Թողարկողը կամ շուկայում առևտրին արժեթղթերի թույլտվությունը հայցող անձը կարող է դիմել շուկայում առևտրին արժեթղթերի թույլտվության համար, եթե տվյալ արժեթղթերը, թողարկողը և արժեթղթերով առևտուրը համապատասխանում են սույն օրենքով, դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով և տվյալ շուկայի կանոններով սահմանված պահանջներին. 3. Օպերատորը թույլ է տալիս տվյալ արժեթղթերով առևտուրը կամ անձանց թույլ է տալիս մասնակցել առևտրին միայն այն դեպքում, եթե տվյալ արժեթղթերի թողարկողը և շուկային մասնակցելու համար դիմող անձը համապատասխանում են շուկայի կանոններով սահմանված պահանջներին և վճարում են օպերատորի կողմից մատուցվող ծառայությունների համար. 4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված վճարները պետք է հավասար լինեն շուկայի բոլոր մասնակիցների և շուկայում վաճառվող արժեթղթերի բոլոր թողարկողների կամ դրանց խմբերի համար: |