FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

Ապահովագրավճարները.
1. ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարները պետք է լինեն հիմնավորված, ոչ խտրական և իրենց հաշվարկման հիմքում ներառեն ապահովագրական ընկերության կողմից ԱՊՊԱ պայմանագրում նշված ապահովագրական գումարի ապահովման համար անհրաժեշտ իրատեսական ծախսերի և ողջամիտ շահույթի հաշվարկը, ինչպես նաև Բոնուս-Մալուս գործակիցները: Սույն մասով սահմանված` խտրականության արգելքին վերաբերող դրույթը չի կարող սահմանափակել ապահովագրական ընկերության իրավունքը սահմանելու համար տարբերակված ապահովագրավճարներ` հիմնվելով ապահովադիրների, ապահովագրված անձանց և (կամ) ապահովագրվող ավտոտրանսպորտային միջոցների ռիսկայնության վրա: Կենտրոնական բանկը և Բյուրոն պարբերաբար իրականացնում են ապահովագրական ընկերությունների հաշվարկած ապահովագրավճարների` սույն մասով նախատեսված պահանջներին համապատասխանության ստուգումներ.
2. Սույն օրենքի հավելվածում սահմանված բանաձևի հիման վրա հաշվարկվում և Բյուրոյի խորհրդի կողմից առնվազն տարին մեկ սահմանվում են հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերը, ինչպես նաև ռիսկայնության գործակիցների թույլատրելի արժեքները և Բոնուս-Մալուս գործակիցների մեծությունները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

3. Այն դեպքում, երբ Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով ապահովագրական շուկայում տեղի են ունեցել էական փոփոխություններ, կամ վտանգված են ԱՊՊԱ համակարգի կայունությունը և շարունակականությունը, որի հիման վրա անհրաժեշտ է սահմանել հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն նոր սահմանաչափեր, ռիսկայնության գործակիցների թույլատրելի նոր արժեքներ և (կամ) Բոնուս-Մալուս գործակիցների նոր մեծություններ, և դրանք ողջամիտ ժամկետում չեն սահմանվում (գրանցվում) սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, ապա Կենտրոնական բանկն իրավունք ունի ինքնուրույն հաշվարկելու և իր խորհրդի որոշմամբ սահմանելու հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն նոր սահմանաչափեր, ռիսկայնության գործակիցների թույլատրելի նոր արժեքներ և (կամ) Բոնուս-Մալուս գործակիցների նոր մեծություններ: Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը ենթակա է Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների կողմից պարտադիր կիրառման, և դրա ուժի մեջ մտնելու օրվանից դադարեցվում է մինչև այդ սահմանված (գրանցված) համապատասխան սահմանաչափերի գործողությունը.
4. Բյուրոյի խորհուրդը Կենտրոնական բանկի առաջարկությամբ կամ սեփական նախաձեռնությամբ կարող է սահմանել հիմնական և բազային ապահովագրավճարների նվազագույն սահմանաչափեր, եթե նման սահմանաչափերի սահմանումն անհրաժեշտ է ԱՊՊԱ համակարգի կայունությունը և շարունակականությունն ապահովելու, ապահովագրական ընկերությունների միջև անբարեխիղճ մրցակցությունը բացառելու և (կամ) ապահովագրական շուկայում չհիմնավորված գնագոյացումը կանխելու նպատակով.
5. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերը հաշվարկվում են սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված ապահովագրական գումարների նվազագույն չափերի համար, և դրանք կարելի է գերազանցել բացառապես ԱՊՊԱ պայմանագրում սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված նվազագույն չափերը գերազանցող ապահովագրական գումար և (կամ) լրացուցիչ ծառայություններ նախատեսելու դեպքում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

6. Բյուրոյի խորհուրդը, ելնելով ավտոտրանսպորտային միջոցների և դրանց սեփականատերերի և (կամ) օրինական հիմքով տիրապետող այլ անձանց վերաբերյալ տվյալներից և նրանց գործողությունների (անգործության) հետևանքով տեղի ունեցած ապահովագրական պատահարների և (կամ) թույլ տրված խախտումների քանակից և բնույթից (վարորդական պատմություն), սահմանում է ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգ (Բոնուս-Մալուս համակարգ) և դրա կիրառման կարգը.
7. Սույն օրենքի հավելվածում սահմանված ԱՊՊԱ ապահովագրավճարի բանաձևում ներառված հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերի, ռիսկայնության գործակիցների և Բոնուս-Մալուս գործակիցների հաշվարկների հիմնավորման նպատակով Բյուրոն Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ձևով, կարգով և ժամկետներում Կենտրոնական բանկ է ներկայացնում և հրապարակում այդ հաշվարկների վերաբերյալ տեղեկություններ և հաշվետվություններ.
8. Ապահովադիրն ապահովագրավճարը վճարում է ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված չափով, կարգով և ժամկետներում: Արգելվում է ԱՊՊԱ պայմանագրի կնքման կամ դրա գործողության ընթացքում ապահովագրական ընկերության կողմից ԱՊՊԱ իրականացնելու համար ապահովադրից, ուղղակի կամ անուղղակի կերպով ապահովագրավճարից բացի, այլ գումարներ գանձելը, բացառությամբ ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար տուժանքի (տուգանքի, տույժի).
9. ԱՊՊԱ իրականացնող յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն պարտավոր է իր ինտերնետային կայքում ունենալ ապահովագրավճարի հաշվիչ, որին ներկայացվող պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Տվյալ ապահովագրական ընկերության ինտերնետային կայքում տեղադրված ապահովագրական հաշվիչի միջոցով հաշվարկված ապահովագրավճարի մեծությունը չի կարող տարբերվել նույն պայմաններով ապահովադրի համար տվյալ ապահովագրական ընկերության կողմից ԱՊՊԱ կանոնների (պայմանների) հիման վրա հաշվարկվող ապահովագրավճարի մեծությունից.
10. Սույն հոդվածում ապահովագրավճարին վերաբերող դրույթները կիրառվում են ԱՊՊԱ պայմանագրում նշված յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ առանձին: