Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 30 Միության գույքը. Միության գույքը կազմավորվում է անդամավճարներից, մուտքի վճարներից, Ընկերություններին մատակարարված ջրի դիմաց ստացված վճարներից, սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված օգնություններից, այլ վճարներից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից: Միության անդամ Ընկերությունը Միության գույքի նկատմամբ բաժնի իրավունք չունի: Կանոնակարգող խորհրդի եզրակացության հիման վրա համապատասխան լիազորություններ ունեցող մարմինների որոշմամբ Միության կանոնադրությամբ նախատեսված սպասարկման տարածքում գտնվող մայրուղային և միջհամայնքային (միջտնտեսային) ոռոգման համակարգերը օգտագործման իրավունքով կարող են հանձնվել Միությանը: Ոռոգման համակարգերի օգտագործման իրավունքը փոխանցելու վերաբերյալ կնքվում է գույքի անհատույց օգտագործման պայմանագիր ոչ պակաս, քան հիսուն տարի ժամկետով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով: Միությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը կարող է օտարվել, վարձակալության հանձնվել, գրավ դրվել վարկի դիմաց Միության վարչական խորհրդի որոշմամբ, եթե այդ որոշման օգտին քվեարկել է անդամների ընդհանուր թվի ոչ պակաս, քան երկու երրորդը: |