Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ article 78 Ի պահ ընդունած փաստաթղթերը վերադարձնելը և դրանցից քաղվածքներ տալը. 1. Ի պահ ընդունած փաստաթղթերը վերադարձվում են դրանք հանձնողին կամ օրինական կարգով լիազորված անձին՝ հանձնման-ընդունման արձանագրության օրինակը ներկայացնելու դեպքում կամ դատարանի որոշմամբ: Փաստաթուղթը վերադարձվում է դրա հանձնողին սույն օրենքի 77-րդ հոդվածով նախատեսված պահելու ժամկետը լրանալու օրը: Եթե նոտարի կողմից պահվող փաստաթղթի ժամկետը լրանալու հաջորդ օրն այն հանձնած անձը չի ներկայանում փաստաթուղթն ստանալու, ապա նոտարը պատասխանատվություն չի կրում այդ փաստաթղթի հետագա պահպանման համար. 2. Նոտարը պարտավոր է տալ իրեն ի պահ հանձնված փաստաթղթերի պատճեններ, փաստաթղթերից քաղվածքներ և փաստաթղթերի վերաբերյալ տեղեկանքներ դրանք ի պահ հանձնած անձանց՝ նրանց ժառանգների պահանջով և հաշվին, ինչպես նաև դատարանի որոշմամբ: |