Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 234 Արտահանման մաքսատուրքերի հաշվարկման և վճարման առանձնահատկություններն «արտահանում» մաքսային ընթացակարգով այն ապրանքները ձևակերպելիս, որոնց նկատմամբ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցված է. 1. Այն ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս, որոնց առնչությամբ նկատմամբ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարել է, արտահանման մաքսատուրքերը հաշվարկելու համար կիրառվում են ապրանքները «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված ապրանքների հայտարարագրի՝ մաքսային մարմնի կողմից գրանցման օրվա դրությամբ գործող արտահանման մաքսատուրքերի դրույքաչափերը, եթե անդամ պետության օրենսդրությամբ այլ օր սահմանված չէ՝ սույն Օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությանը համապատասխան: Այն դեպքում, երբ արտահանման մաքսատուրքերը հաշվարկելու համար պահանջվում է կատարել օտարերկրյա արժույթի վերահաշվարկ անդամ պետության արժույթի, այդպիսի վերահաշվարկը կատարվում է սույն կետի առաջին պարբերությունում նշված օրվա դրությամբ գործող արժույթների փոխարժեքով. 2. Արտահանման մաքսատուրքերի գումարներից, որոնք վճարվել (գանձվել) են «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) այն ապրանքների առնչությամբ, որոնց նկատմամբ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցված է, վճարման են ենթակա տոկոսներ այնպես, ինչպես դա կարվեր, եթե նշված գումարների նկատմամբ տրամադրվեր դրանց վճարման հետաձգման հնարավորություն, եթե դա սահմանված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում ապրանքները ձևակերպվել են «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով: Նշված տոկոսները հաշվարկվում և վճարվում են անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով: Գլուխ 31 «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգը |