FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  71

Ներքին տեղեկությունների բացահայտումը.
1. Կրիպտոակտիվներ թողարկողը կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը պարտավոր է անհապաղ բացահայտել ուղղակիորեն իրեն վերաբերող ներքին տեղեկությունները: Ներքին տեղեկությունները և դրանց փոփոխությունները կամ լրացումները բացահայտվում են այնպիսի եղանակով, որն ապահովում է դրա արագ հասանելիությունը և հանրության կողմից այդ տեղեկությունների ամբողջական, ճշգրիտ և ժամանակին գնահատումը.
2. Կրիպտոակտիվներ թողարկողին կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձին արգելվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հրապարակման ենթակա ներքին տեղեկությունները միավորել իր որևէ գովազդի հետ.
3. Կրիպտոակտիվներ թողարկողը կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հրապարակման ենթակա ներքին տեղեկությունները հրապարակել իր ինտերնետային կայքում առնվազն հինգ տարի ժամկետով.
4. Կրիպտոակտիվներ թողարկողը կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը կարող է իր պատասխանատվությամբ հետաձգել ներքին տեղեկությունների բացահայտումը, եթե՝
    1) ներքին տեղեկությունների բացահայտումը կարող է էապես վնասել իր օրինական շահերը,
    2) հետաձգումը չի հանգեցնի հանրության ապակողմնորոշմանը,
    3) իր կողմից կապահովվի ներքին տեղեկությունների գաղտնիությունը.
5. Կենտրոնական բանկի պահանջով կրիպտոակտիվներ թողարկողը կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը ներքին տեղեկությունների բացահայտումը հետաձգելու դեպքում պարտավոր է Կենտրոնական բանկին տեղեկացնել այդ մասին և ներկայացնել հիմնավորումներ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանները բավարարելու մասին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  71

6. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել ներքին տեղեկությունների բացահայտման ձևի և կարգի նկատմամբ մանրամասն պահանջներ, ինչպես նաև այն իրավիճակների նկարագրությունը, որոնց դեպքում ներքին տեղեկությունների բացահայտումը կարող է վնասել կրիպտոակտիվներ թողարկողի կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձի օրինական շահերը, ինչպես նաև ներքին տեղեկությունների գաղտնիության պահպանման նկատմամբ պահանջները.
7. Կրիպտոակտիվներ թողարկողը կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը պարտավոր է սահմանել ներքին տեղեկությունների գաղտնիության պահպանման և դրանց բացահայտման գործընթացը կարգավորող, ինչպես նաև իր ղեկավար անձանց, այլ աշխատակիցների և նշանակալից մասնակիցների կողմից իր թողարկած կրիպտոակտիվներով (այն կրիպտոակտիվներով, որոնց համար հայցվում է կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն) գործարքներ կնքելու գործընթացը կարգավորող ներքին կանոններ.
8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված ներքին կանոններ սահմանելու պարտականությունը տարածվում է նաև այլ անձանց վրա, որոնք իրենց գործառույթների իրականացման, պարտականությունների կատարման կամ ծառայությունների մատուցման կապակցությամբ տիրապետում են ներքին տեղեկությունների.
9. Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերում նշված անձինք պարտավոր են սույն հոդվածով սահմանված ներքին կանոնները Կենտրոնական բանկի պահանջով ներկայացնել Կենտրոնական բանկ այդ պահանջն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: