Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 72 Ապրանքները ժամանակավոր պահպանման պահեստ հանձնելու հետ կապված մաքսային ձևակերպումները. 1. Ապրանքները ժամանակավոր պահպանման պահեստ հանձնելու դեպքում ապրանքների համար ներկայացվող փաստաթղթերը և այդ փաստաթղթերը մաքսային մարմիններ ներկայացնող անձինք սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին կետով. 2. Ապրանքները ժամանակավոր պահպանման պահեստ հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը մաքսային մարմին են ներկայացվում ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով սահմանված ժամկետներում. 3. Միության մաքսային օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ ժամանակավոր պահպանման վայրերում ապրանքները պահպանման հանձնելը հավաստվում է Կոմիտեի սահմանած ձևի արձանագրությամբ կամ մաքսային մարմիններ ուղեկցող փաստաթղթեր ներկայացնելու կամ Միության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով նախնական տեղեկատվության օգտագործման միջոցով, եթե հայտարարատուի կողմից առկա է այդպիսի տեղեկատվության օգտագործման վերաբերյալ կամարտահայտությունը. 4. Միության մաքսային օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից սույն հոդվածով սահմանված կարգով ապրանքների՝ ժամանակավոր պահպանման վայրերում տեղակայման մասին փաստաթղթերի գրանցման և դրանց գրանցման հավաստման տրամադրման կարգը սահմանում է Կոմիտեն: |