Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 258 Մաքսային ձևակերպումների մասնագետը. 1. Մաքսային ներկայացուցչի անունից մաքսային ձևակերպումներ կարող է կատարել միայն մաքսային ներկայացուցչի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրային հարաբերությունների մեջ եղող կամ նրա լիազորած և Կոմիտեի սահմանած կարգով մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին. 2. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական ստանալու պարտադիր պայմաններն են` 1) բարձրագույն կրթությունը. 2) հայերենին տիրապետելը. 3) մաքսային օրենսդրությանը տիրապետելը. 4) մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգից օգտվելու իմացությունը. 3. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման կարգը և պայմանները սահմանում է Կոմիտեն: Մաքսային ձևակերպումների որակավորման քննություններն ընդունում է մաքսային մարմնի ստեղծած հանձնաժողովը: Մաքսային ձևակերպումների որակավորման քննությունը դրական հանձնած անձանց Կոմիտեի սահմանած ժամկետում տրվում է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական, ինչպես նաև մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգ մուտք գործելու հնարավորություն. 4. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական ստացած անձը կորցնում է այդ որակավորումը, եթե վկայականն ստանալու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա ընթացքում չի հավաքում որակավորումը պահպանելու համար անհրաժեշտ քանակի միավորներ՝ 1) մասնակցելով մաքսային մարմնի կազմակերպած վերապատրաստման դասընթացներին և հանձնելով դրանց ամփոփիչ քննությունները. 2) ներկայացնելով ապրանքները բաց թողնելու համար հիմք հանդիսացած՝ Կոմիտեի սահմանած քանակի ապրանքների հայտարարագրեր, որոնց ընդհանուր քանակում այն ապրանքների հայտարարագրերի քանակը, որոնց առնչությամբ արձանագրված մաքսային իրավախախտումների համար որակավորում ունեցող այդ անձի նկատմամբ նշանակվել է պատասխանատվության միջոց, չեն գերազանցում Կոմիտեի սահմանած տոկոսային շեմը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 258 5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված վերապատրաստման դասընթացների և դրանց ամփոփիչ քննությունների անցկացման կարգը և հաճախականությունը, մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու համար անհրաժեշտ տարեկան միավորների քանակը և հաշվառման կարգը, ինչպես նաև միավորների հատկացման կարգն ու պայմանները սահմանում է Կոմիտեն: |