Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 178 Գործի դատաքննության ավարտը. 1. Ապացույցները հետազոտելուց հետո նախագահողը գործին մասնակցող անձանց հարցնում է, թե նրանք արդյոք չեն ցանկանում ներկայացնել միջնորդություններ կամ եզրափակիչ դատական ակտի նախագծեր. 2. Եզրափակիչ դատական ակտի նախագիծ ներկայացնելու համար լրացուցիչ ժամկետ տրամադրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվելու դեպքում դատարանը գործին մասնակցող անձանց նախագիծ ներկայացնելու համար տրամադրվում է երեքից հինգ օր: Վճռի նախագիծ ներկայացնելու համար լրացուցիչ ժամկետ չի տրամադրվում, եթե դատարանը գործը քննում է պարզեցված ընթացակարգով, ինչպես նաև այն դեպքերում, երբ գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելու և հրապարակելու համար սույն օրենսգրքով սահմանված է կրճատ ժամկետ. 3. Նման միջնորդությունների բացակայության, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցերը լուծելուց հետո նախագահողն ավարտում է գործի դատաքննությունը, հայտարարում է վճռի հրապարակման ժամանակը և վայրը՝ պարզաբանելով այն գործին մասնակցող անձանց ուղարկելու կարգը։ |