FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  72

Գաղտնիության պահպանումը.
1. Առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները, որոնք ստացված են սույն օրենքով տրված լիազորությունների կատարման ժամանակ, լիազոր մարմնի կողմից պահպանվում են օրենքով սահմանված կարգով: Գաղտնի տեղեկությունները չեն բացահայտվում առանց այդ տեղեկությունը ներկայացնող կողմի թույլտվության.
2. Լիազոր մարմնի աշխատակիցներն իրավունք չունեն հրապարակել կամ այլ կերպ տարածել, ինչպես նաև անձնական շահադիտական նպատակով օգտագործել իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս ստացած գաղտնի տեղեկություններն ու ծառայողական տեղեկատվությունը.
3. Առանց գաղտնի տեղեկությունները ներկայացնողի հատուկ թույլտվության, առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակման դեպքում, այդ տեղեկությունները ներկայացնողին հասցված վնասը փոխհատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.
4. Տեղեկության համար գաղտնիության կարգավիճակ ձեռք բերելու համար ներկայացնող կողմը պետք է, տեղեկության տրամադրման հետ միաժամանակ, ներկայացնի համապատասխան պահանջ, ներառյալ՝ գաղտնիության երաշխիքի անհրաժեշտության պատճառաբանությունը: Այդ դեպքում լիազոր մարմինը շտապ քննության է առնում գաղտնիության երաշխիքի պահանջը և ներկայացնող կողմին տեղեկացնում է գաղտնիության ապահովման վերաբերյալ իր եզրակացությունը.
5. Տեղեկություն ներկայացնող կողմը պետք է գաղտնիության երաշխիքի պահանջով տրված բոլոր տեղեկությունների համար ոչ գաղտնի ամփոփագրեր ներկայացնի: Ամփոփագրերը պետք է այնպիսին լինեն, որ թույլ տան հասկանալու գաղտնի տեղեկության բուն էությունը: Բացառիկ դեպքերում ներկայացնող կողմը կարող է հայտնել, որ հնարավոր չէ ամփոփագրել գաղտնիության երաշխիքի պահանջով տրված տեղեկությունները՝ ներկայացնելով դրա անհնարինության պատճառները: Եթե լիազոր մարմինը գտնում է, որ ոչ գաղտնի ամփոփագիրը չի բավարարում սույն կետի պահանջները, ապա կարող է համարել, որ գաղտնիության երաշխիքի պահանջը հիմնավորված չէ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  72

6. Եթե լիազոր մարմինը գտնում է, որ գաղտնիության երաշխիքի պահանջը հիմնավորված չէ, և եթե տեղեկություն ներկայացնողը չի կամենում հրապարակայնացնել տեղեկությունը, ապա լիազոր մարմինն անտեսում է այդ տեղեկությունը և դա վերադարձնում է ներկայացնողին: