FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  149

Ծանուցման եղանակները.
1. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է վարութային գործողության և դատական նիստի մասին պատշաճ ծանուցել այն անձանց, որոնք դրանց մասնակցելու իրավունք կամ պարտականություն ունեն.
2. Վարույթի ընթացքում անձի ծանուցումը կատարվում է`
    1) թղթային կամ էլեկտրոնային ծանուցագրով.
    2) ծանուցվող անձի մասնակցությամբ կատարվող վարութային գործողության կամ ընթացող դատական նիստի ժամանակ ծանուցման մասին հայտարարելով և միաժամանակ համապատասխան արձանագրության մեջ այդ մասին նշում կատարելով.
    3) ծանուցվողի համաձայնությամբ` ցանկացած այլ եղանակով.
3. Անչափահասը ծանուցվում է իր օրինական ներկայացուցչի միջոցով, իսկ հատուկ հաստատությունում գտնվելու դեպքում` դրա վարչակազմի միջոցով.
4. Անազատության մեջ պահվող անձը ծանուցվում է համապատասխան վայրի վարչակազմի միջոցով.
5. Զինծառայողը ծանուցվում է զորամասի հրամանատարության միջոցով։